Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Արևմտյան Հայաստան» նոր և ինքնատիպ ստեղծագործությունն արդեն համացանցում է

«Արևմտյան Հայաստան» նոր և ինքնատիպ ստեղծագործությունն արդեն համացանցում է
04.01.2018 | 13:47

Թառահար Միքայել Ոսկանյանը հանրության դատին է ներկայացրել «Արևմտյան Հայաստան» ստեղծագործությունը: Երաժշտության հեղինակը Խաչիկ Եղոյանն է, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը: Ստեղծագործությունն արդեն հասանելի է Youtube սոցիալական ցանցում:


«Երաժշտության թեման դեռ շատ վաղուց էր ինձ մոտ ի հայտ եկել, և ես իմ մտքերով կիսվեցի գործիքավորող Վահան Նահապետյանի հետ: Վերջերս շատ էի լսում Միքայել Ոսկանյանի կատարումները, և միտք հղացավ նման ստեղծագործություն պատրաստել հենց նրա համար: Միքայելն էլ սիրով նվագեց այս գործը»,-նշում է Yeghoyan Production-ի տնօրեն Խաչիկ Եղոյանը:
Նշենք, որ վերջինս 2015 թվականին այցելել էր Արևմտյան Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 դուռ» նախագծի շրջանակում լուսանկարելու նաև տեղի եկեղեցիները: Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում Խաչիկ Եղոյանն ունկնդրում էր Միքայել Ոսկանյանի երաժշտությունը, իսկ ցուցահանդեսի օրը պատրաստել էր փոքրիկ վավերագրական ֆիլմ՝ կրկին Ոսկանյանի երաժշտությամբ:


«Նրա թառն Արևմտյան Հայաստանի կորցրած հողերում գտնվելու հուզական ապրումների ուղեկիցը կարծես լիներ: Եվ երբ արդեն որոշված էր, որ իմ ստեղծագործությունը պետք է թառով ներկայացվի, աչքիս առաջ հայտնվեցին մեր հողերն ու եկեղեցիները, և ծնվեց ստեղծագործության վերնագիրը: Հուսամ, որ ստեղծագործության տեսահոլովակը կնկարահանվի հենց այնտեղ»,-հավելում է Խաչիկ Եղոյանը:

Դիտվել է՝ 3643

Մեկնաբանություններ